Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից տրված կրթական վարկերի ծավալը հոկտեմբերի վերջին գերազանցել է 130,5 մլն դրամը

07.12.2012 13:29
Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից տրված կրթական վարկերի ծավալը հոկտեմբերի վերջին գերազանցել է 130,5 մլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից այս տարվա հոկտեմբերի վերջին կրթության ոլորտում տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 130,5 մլն դրամ՝ սեպտեմբերի համեմատ կրճատվելով 2 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Տվյալների համաձայն, տրված վարկերի ընդհանուր ծավալում կրթական դրամային վարկերը կազմել են 117,8 մլն դրամ՝ սեպտեմբերի համեմատ նվազելով 1,98 տոկոսով, իսկ արտարժութայինները՝ 12,6 մլն դրամով (նախորդ ամսվա համեմատ անկումը՝ 2,2 տոկոս):

Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտ տնտեսություն ուղղած վարկերի ընդհանուր ծավալը 2012 թվականի հոկտեմբերի վերջին կազմել է մոտ 147,9 մլրդ դրամ՝ սեպտեմբերի համեմատ կազմելով 2,4 տոկոս:

2012 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 առևտրային կազմակերպություն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև