ACBA ON-LINE ծառայության հաճախորդները հնարավորություն ունեն ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների պարբերական փոխանցումներ կատարել

07.12.2012 19:10
ACBA ON-LINE ծառայության հաճախորդները հնարավորություն ունեն ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների պարբերական փոխանցումներ կատարել

ԵՐԵՎԱՆ, 7 դետկեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ACBA ON-LINE ծառայության հաճախորդները հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու ինտերնետի միջոցով ձևակերպել պարբերական փոխանցումներ կոմունալ վճարումների գծով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պարբերական փոխանցում ձևակերպելու համար անհրաժեշտ է ընդամենը այցելել «Պարբերական փոխանցումներ» ենթաբաժնի նոր պարբերական փոխանցումներ հատված և լրացնել համապատասխան դաշտերը:

«Նորույթը հնարավորություն կտա հաճախորդին ACBA ON-LINE ծառայության միջոցով Բանկին հանձնարարական տալ յուրաքանչյուր ամիս փոխանցել հաճախորդի ընթացիկ հաշվից համապատասխան գումար կոմունալ վարձերի վճարման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բանկն ակտիվ աշխատանքներ է իրականացնում ACBA ON-LINE ծառայության շրջանակում նոր հնարավորությունների ավելացման ուղղությամբ:

Բանկի ACBA ON-LINE ծառայության միջոցով հաճախորդները կարող են առանց Բանկ այցելելու արդյունավետ կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` բացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել ավանդներ, իրականացնել վարկի, օվերդրաֆտի, առևտրային վարկային գծի մարումներ, ձևակերպել պարբերական փոխանցումներ, վերաբացել ընթացիկ հաշիվները ինչպես նաև ձևակերպել պարբերական փոխանցումներ կոմունալ վճարումների գծով:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև