ԿԲ–ն 653 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

10.12.2012 16:39
ԿԲ–ն 653 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26106136 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 653 մլն դրամ, որից մրցակցային` 653 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 653 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 621 279 436 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.0992 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.5500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post