ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շախմատի առաջնության հաղթող է դարձել

10.12.2012 18:20
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շախմատի առաջնության հաղթող է դարձել

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շախմատի առաջնության հաղթող է դարձել, հայտնում են բանկից մամուլի ծառայությունից։

Դեկտեմբերի 10-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված ՀՀ ֆինանսաբանկային համակարգի արագ շախմատի սիրողական 3-րդ առաջնությանը նանկն արժանացավ միանգամից 2 մրցանակի. առաջինը որպես «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂ», իսկ 2-րդ մրցանակը ստացավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակից Էդգար Մեջինյանը 1-ին տեղը գրավելու համար:

«Սրտանց շնորհավորում ենք Էդգար Մեջինյանին և մեր շախմատի ողջ հավաքականին թիմային փայլուն խաղի առթիվ»,– նշված է բանկի հաղորդագրության մեջ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25