Հայաստանում ոսկու գինը նվազել է

10.12.2012 18:52
Հայաստանում ոսկու գինը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը  ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 20508.93 (-283.66), բացթողնման գին` 22292.32 (-308.32), արծաթ` գնման գին` 398.64 (-8.93), բացթողնման գին` 433.30 (-9.71), պլատին` գնման գին` 19167.65 (-152.01), բացթողնման գին` 20834.40 (-165.23), պալադիում` գնման գին` 8250.03 (+206.7), բացթողնման գին` 8967.42 (+224.67): ($1- 407.24 դրամ)—0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև