ՎՏԲ-Հայաստան բանկն իր հաճախորդներին դրամային ավանդի նախատոնական ակցիա է առաջարկում

11.12.2012 10:33
ՎՏԲ-Հայաստան բանկն իր հաճախորդներին դրամային ավանդի նախատոնական ակցիա է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորյա տոների նախաշեմին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախապատրաստել է հերթական նվերը ավանդատուներին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

«Միայն դեկտեմբերի 12-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում Հայաստանի բնակչությանը ՀՀ դրամով ավանդ ձևակերպել մինչև 14.6% տոկոսադրույքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ակցիայի օրը բոլոր ավանդատուների համար գործում են հետևյալ պայմանները` ավանդի ներդրման նվազագույն գումարը` 12 000 դրամ, ավանդի ժամկետը ինքնուրույն որոշում է ավանդատուն` 31 օրից մինչև 365 օր; ավանդի տոկոսները վճարվում են ժամկետի ավարտին, 1 000 000 դրամ և ավելի գումար ներդնելիս բոլոր ավանդատուները կստանան նվեր Visa Gold վճարային քարտ:

Այս նախատոնական ավանդային ակցիայի մասնակից դառնալ և եկամտաբեր ավանդ ձևակերպել կարող է յուրաքանչյուր ցանկացող:

Բացի տվյալ ակցիայից ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է գրավիչ տոկոսադրույքներով ավանդների լայն ընտրանի:

Ակցիայի մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով բանկի մասնաճյուղ, www.vtb.am կայքից կամ բանկի 87-87 տեղեկատուից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև