ԱՄՀ-ն Հայաստանին 51,43 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի

11.12.2012 15:10
ԱՄՀ-ն Հայաստանին 51,43 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ-ն Հայաստանին 33,5 մլն (SDR) (մոտ 51,43 մլն դոլար) լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի, երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:
Ըստ նրա, նման որոշում է ընդունել ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը Հայաստանի տնտեսական կատարողականի հինգերորդ եզրափակիչ ստուգումից հետո «Ընդլայնված ֆինանսավորում» (EFF) և «Ընդլայնված վարկավորում» (EFC) ծրագրերի շրջանակներում:

«Տվյալ ծրագրերով Հայաստանում տեղաբաշխված միջոցների ընդհանուր գումարը կհասնի 211,8 մլն SDR (մոտ 324,4 մլն դոլար)»,- ասաց նա:

2010 թվականի հունիսին ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի հետ համատեղ հաստատել է «Ընդլայնված ֆինանսավորում» (EFF) և «Ընդլայնված վարկավորում» (EFC) եռամյա ծրագրերը՝ 266,8 մլն SDR (408,7 մլն դոլար) ընդհանուր ֆինանսավորմամբ:

Տոլոսայի խոսքով, գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև 2012 թվականի վերջի կատարողականի չափանիշի փոփոխման հայտին՝ 2012 թվականի հունիսին նախատեսված զուտ միջազգային պահուստների նվազագույն շեմը չպահպանելու կապակցությամբ շուկայական անկանխատեսելի ճնշումների ազդեցության պատճառով:

Գործադիր խորհուրդը նաև ավարտել է Հայաստանում խորհրդատվությունները չորրորդ հոդվածի շրջանակներում, որոնց ընթացքում քննարկվել են միջնաժամկետ տնտեսական քաղաքականությունը և դիտարկվել է «Հայաստանի և ԱՄՀ-ի փոխհարաբերությունների փաստացի գնահատման մասին» զեկույցը: -0-


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև