ՎՏԲ-Հայաստան Բանկի ՓՄԲ-ի վարկային պորտֆելն այժմ կազում է 41 մլրդ դրամ. գլխավոր տնօրեն

11.12.2012 20:27
ՎՏԲ-Հայաստան Բանկի ՓՄԲ-ի վարկային պորտֆելն այժմ կազում է 41 մլրդ դրամ. գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի փոքր և միջին բիզնեսի վարկային պորտֆելը տվյալ պահին կազմում է 13 մլրդ և 28 մլրդ դրամ` համապատասխանաբար, երեքշաբթի ԶԵԱԲ-ի հետ համաձայանգրի ստորագրման շրջանակներում ասուլիսի ժամանակ նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը:

«Եթե խոսենք աճի տեմպերի մասին, ապա այն կայուն կերպով տարեկան կազմում է ավելի քան 30 տոկոս, այսինքն՝ երկու նախորդ տարիների աճի տեմպերը 30 տոկոսից ավել են եղել»,- ասաց Գուսևը:

Երեքշաբթի Եվրասիական զարգացման բանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման մասին պայմանագիր են ստորագրել, որը 15 մլն դոլարի չափով նոր նախագծերի ֆինանսավորում է նախատեսում:

Ըստ Գուսևի՝ ՎՏԲ Բանկը նախատեսում է տեղաբաշխել տրամադրվող ֆինանսավորման ողջ ծավալը 2013թ.-ի հունվար-փետրվար ամիսներին, միաժամանակ նախագծերն արդեն ընտրված են: «Մեզ համար դա առաջին քայլն է: Մենք պետք է ապացուցենք մեր գործընկերներին, որ կարող ենք աշխատել, որ մենք կարող ենք ապահովել աշխատանքի այն որակը, որը կպահանջվի Զարգացման Եվրասիական բանկի կողմից»,- ասաց նա:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Գուսևը նշեց, որ «սթարթափ»-ները չեն ներառվի տվյալ նախագծում, սակայն բանկը բիզնեսի տվյալ հատվածի աջակցման ծրագրեր է պատրաստում: Ըստ նրա՝ հաջորդ տարեվերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է «սթարթափ»-ների համար որոշակի մոդել առաջարկել:

Միաժամանակ, ինչպես ընդգծեց Գուսևը, կորպորատիվ բիզնեսի համախառն պորտֆելը 2012թ.-ի վերջին կկազմի 70 մլրդ դրամ և տվյալ հատվածի հիմնական աճը ենթադրվում է 2013թ.-ին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: ԶԵԱԲ-ի ներդրումային պորտֆելը բաղկացած է 20 նախագծերից Ռուսաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում և գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև