11.12.2012 20:31
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին երկու տարիներին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի ՓՄՁ վարկային պորտֆելը աճել է 3,8 մլրդ-ից մինչև 7,4 մլրդ դրամ, տեղեկացրեց ՓՄՁ վարկավորման բաժնի պետ Մարտին Թորոսյանը:
Ըստ նրա՝ սովորաբար տնտեսական ճգնաժամի սրացման պայմաններում բանկերը խստացնում են վարկավորման պայմանները, այդ թվում ՓՄՁ վարկավորման ծավալները` նվազեցնելու համար վարկային պորտֆելի որակազրկման, սեփական իրացվելիության պակասուրդի, ավանդատուների հանդեպ պատասխանատվության և այլնի հետ կապված ռիսկերը:
«Մոտ երկու տարի առաջ մենք նույնպես կանգնած էինք նման փաստի առջև: Այժմ իրավիճակը փոխվել է. ՓՄՁ վարկավորման հատվածը կրկին սկսել է զարգանալ: Մեր բանկի համար ՓՄՁ ֆինանսավորումը դա առաջնային հատված է, քանի որ փոքր և միջին բիզնեսը ցանկացած երկրի տնտեսության վերևլքն է: Վերջին երկու տարիներին բանկի ՓՄՁ վարկային պորտֆելը աճել է 3,800.0 մլն-ից մինչև 7,400.0 մլն դրամ ՀՀ դրամ»,- ասել է Թորոսյանը:
«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։
2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: