Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում հոկտեմբերին կրճատվել է մինչև 1,5 տ.կ.-ով՝ հասնելով 12,4%-ի

12.12.2012 12:22
Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում հոկտեմբերին կրճատվել է մինչև 1,5 տ.կ.-ով՝ հասնելով 12,4%-ի

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում 2012թ.-ի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 1,5 տ.կ.-ով՝ հասնելով մինչև 12,4 տոկոսի, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվությունում:

Միաժամանակ, տվյալների համաձայն, 2012 թվականի նշված ժամանակահատվածում  դրամային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքն նվազել է 0.1 տ.կ.-ով և ամրապնդվել 12,6 տոկոսի մակարդակում:

Դրան զուգընթաց, Հայաստանի առևտրային բանկերի կողմից հոկտեմբերին տրված դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքը կազմել է 16,4 տոկոս՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 0,15տոկոսով, իսկ արտարժութային վարկերինը՝ 13,35 տոկոս՝ մեկ ամսում ավելանալով 0,75 տ.կ.-ով:

Միաժամանակ, հոկտեմբերին դրամային կարճաժամկետ վարկերը տրվել են միջինը 17,05 տոկոս տոկոսադրույքով՝ նախորդ ամսվա  16,8 տոկոսի փոխարեն, իսկ արտարժութային վարկերը՝ 13,36 տոկոսով՝ նախորդ ամսվա 13,65 տոկոսի փոխարեն: ($1- 406,76 դրամ ) : -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև