Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները հոկտեմբերի վերջին 5,3 միլիարդ դրամ են կազմել

12.12.2012 16:35
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները հոկտեմբերի վերջին 5,3 միլիարդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները հոկտեմբերի վերջին սեպտեմբերի համեմատ նվազել են 5,3 տոկոսով՝ կազմելով 11,8 մլրդ դրամ, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2012 թվականի տեղեկատվական ամենամսյա տեղեկատուում:

Տվյալների համաձայն, բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է 0,8 տոկոս:

Ժամկետային վարկային ներդրումները հոկտեմբերի վերջին կազմել են ավելի քան 11,6 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա 12,4 մլրդ դրամի դիմաց, իսկ երկարաժամկետ ներդրումները՝ 182 մլն դրամ՝ 118 մլն դրամի դիմաց:

Միաժամանակ, ժամկետային ավանդային ներդրումները հոկտեմբերի վերջին սեպտեմբերի համեմատ ավելացել են 0,6 տոկոսվ և կազմել են 1487,6 մլրդ դրամ կամ բոլոր վարկային ներդրումների 97,5 տոկոսը:

Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 26,9 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ կրճատվելով 11,4 տոկոսով, և կազմել են բանկային համակարգի վարկային ներդրումների 1,8 տոկոսը:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 1526,4 միլիարդ դրամ՝ նախորդ ամսվա  1520,7 միլիարդ դրամի դիմաց: Միաժամանակ այս գումարից կարճաժամկետ ներդրումներին բաժին է ընկել 23,9 տոկոս, երկարաժամկետ ներդրումներին՝ 76,1 տոկոս: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև