«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդները կկարողանան ԱՊՊԱ կտրոններ ստանալ բանկի բաժանմունքներում

12.12.2012 16:59
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդները կկարողանան ԱՊՊԱ կտրոններ ստանալ բանկի բաժանմունքներում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում բանկում իրականացնել ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն և ստանալ «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ կտրոններ, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, հաճախորդը պետք է այցելի բանկ և ներկայացնի հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի վարորդական իրավունքի վկայականը և տեխնիկական անձնագիրը:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ:

ԱՊՊԱ ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի մեկից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25