ԵԿԲ–ն եվրագոտու բանկերը վերահսկելու լիազորություն է ստացել

13.12.2012 11:15
ԵԿԲ–ն եվրագոտու բանկերը վերահսկելու լիազորություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՄ–ի անդամ 27 երկրների ֆինանսների նախարարների` Բրյուսելում անցած բանակցությունների արդյունքում Եվրոպական կենտրոնական բանկը եվրոգոտու բանկերը վերահսկելու լիազորություն է ստացել։ Համապատասխան որոշումը Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեր Մոսկովիչիի փոխզիջման արդյունք էր։

Այժմ ԵԿԲ–ն եվրոգոտու վարկային կազմակերպությունների ուղիղ բանկային վերահսկողություն կկարողանա իրականացնել, հայտնում է Reuters–ը։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2013 թվականի ավարտին, սակայն ծրագրի իրականացումը կարող է ավելի ուժ սկսվել։

Այսօր տեղեկություն է տարածվել նաև, որ եվրոպական պաշտոնյանները չեն կարողանում համաձայնության գալ «Բազել–III» բանկային նորմը 2013 թվականի հունվարից կիրառության մեջ դնելու շուրջ։  Այս տեղեկությունը նույնպես հրապարակել է Reuters գործակալությունը` հղում անելով անանուն աղբյուրների, որոնք մասնակցել են ԵՄ անդամ–պետությունների և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների` Ստրասբուրգում անցկացրած բանակցություններին։

«Բազել–III» բանկային նորմը համաձայնեցվել է 2010 թվականին, և ենթադրվում էր, որ այն կիրականացվի 2013 թվականի սկզբին, սակայն դրա շուրջ ծագած անհամաձայնությունների պատճառով այն, ամենայն հավանականությամբ, կիրագործվի կամ 2013 թվականի երկրորդ կեսին, կամ 2014 թվականի սկզբին։--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև