Ճապոնական իենի թուլացման ֆոնին ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

13.12.2012 11:47
Ճապոնական իենի թուլացման ֆոնին ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները դեկտեմբերի 13-ի առուվաճառքներն աճով են բացել ճապոնական իենի թուլացման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին աճել  է 1,04 տոկոսով՝ հասնելով 9681,2 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին աճել է 0,66 տոկոսով՝ կազմելով 1988,42 կետ:

S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքների սկզբին աճել է 0,04 տոկոսով՝ հասնելով 4585,5 կետի:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև