Մերքել. «Եվրախումբը հինգշաբթի, ամենայն հավանականությամբ, կհաստատի Հունաստանի ֆինանսական օգնությունը»

13.12.2012 14:59
Մերքել. «Եվրախումբը հինգշաբթի, ամենայն հավանականությամբ, կհաստատի Հունաստանի ֆինանսական օգնությունը»

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը կարծում է, որ Եվրախումբն արդեն հինգշաբթի կարող է հաստատել Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրումը, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:

Եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբը) հինգշաբթի կայանալիք արտահերթ նիստի ժամանակ կքննի Հունաստանի պետական պարտքի հետ կապված իրավիճակը, և հնարավոր է` վերջապես ապաարգելափակի արտաքին ֆինանսական աջակցության հերթական տրանշը, որն արդեն մի քանի ամիս է ուշանում էր: Եվրախումբը նոյեմբերի վերջին որոշեց, որ Հունաստանի ֆինանսական օգնության հերթական տրանշի մի մասը հնարավոր է դեկտեմբերին հատկացվի, եթե հաջող ընթանա երկրի պետական պարտքի մի մասի հետգնման ընթացակարգը:
эՏրանշի ընդհանուր չափը, որը քննարկելու է Եվրախումբը, պետք է կազմի 43,7 մլրդ եվրո: Դրանից 10,6 մլրդ եվրոն՝ բյուջեի ֆինանսավորման համար, իսկ 23,8 մլրդ եվրոն՝ բանկերի վերակապիտալիզացիայի համար ՖԿԵՀ-ի պարտատոմսերի տեսքով կներկայացվեն դեկտեմբերին: Մնացած միջոցների տրամադրումը կանցկացվի երեք փուլով 2013թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում՝ կախված Հունաստանի կողմից տնտեսական ծրագրի իրականացումից: -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև