Հայաստանի առևտրային բանկերի կողմից պարտատոմսերում ներդրած ավանդները հոկտեմբերին աճել են 16,2%-ով՝ մինչև 157,1 մլրդ դրամ

13.12.2012 16:16
Հայաստանի առևտրային բանկերի կողմից պարտատոմսերում ներդրած ավանդները հոկտեմբերին աճել են 16,2%-ով՝ մինչև 157,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը 2012 թվականի հոկտեմբերի վերջին պետական պարտատոմսերում մոտ 157,1 մլրդ դրամ են ներդրել, ինչն ավելի է սեպտեմբերի ցուցանիշից 16,2 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ, հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի ռեզիդենտները պարտատոմսերում մոտ 234,6 մլրդ դրամ են ներդրել (նախորդ ամսվա համեմատ աճելով 4,7 տոկոս):

Հաղորդագրության համաձայն` բանկային ավանդների մասնաբաժինը ՊԳՊ ընդհանուր ծավալում կազմել է 66,9 տոկոս: Միաժամանակ, Հայաստանի Կենտրոնական բանկի ավանդների մասնաբաժինը ՊԳՊ-ում կազմել է շուրջ 22,7 տոկոս, իսկ ոչ բանկային գործակալներինը, դիլերներինը և ներդրողներինը՝ 10,3 տոկոս:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ԳՊԳ-ում ընդհանուր (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) ավանդները հոկտեմբերի 30-ին կազմել են շուրջ 234,8 մլրդ դրամ, ինչը 4,7 տոկոսով ավելի է մարտի ցուցանիշի համեմատ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև