Գործ է հարուցվել Մոսկվայում հայկական արժույթը կեղծող խմբի դեմ

13.12.2012 18:52
Գործ է հարուցվել Մոսկվայում հայկական արժույթը կեղծող խմբի դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քննչական մարմինները Մոսկվայում քրեական գործ են հարուցել հանցավոր խմբի հինգ մասնակիցների դեմ, ովքեր կեղծել են Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի թղթադրամներ, ինչպես նաև եվրո, հինգշաբթի հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությունը:

«Օպերատիվ հետախուզական միջոցառումների ձեռնարկման ընթացքում հայտնաբերվել է կայուն հանցախումբ, որը պարբերաբար զբաղվել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի (մեկ և հինգ հազար ռուբլի արժեքի), Եվրամիության բանկի (100 եվրո արժեքի) դրամական կեղծ միջոցների, ինչպես նաև ԱՊՀ երկրների` Հայաստանի և Ուկրաինայի կեղծ դրամական միջոցների  պատրաստմամբ և իրացմամբ»,- ասվում է հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրավապահները պարզել են կեղծ փողեր իրացնողների, միջնորդների անձերը, ովքեր պահում և տեղափոխում էին դրանք, ինչպես նաև հենց պատրաստողին:

Խմբի հինգ անդամների տներում անցկացվել են զննություններ, դուրս է բերվել կեղծ թղթադրամների պատրաստման հաստոցը և պատրաստի «արտադրանքը»:

Պարզվել է նաև այս անձանց՝ նմանատիպ հանցագործությունների մասնակցությունը մայրաքաղաքում: Ներկայում ստուգվում են առգրավված սարքավորումներով պատրաստված բանկային տոմսերի հայտնաբերման փաստերը:

Հարուցվել է քրեական գործ կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստման կամ իրացման փաստով: Մեղավորներին սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև