Հայաստանի առևտրային բանկերի կողմից հոկտեմբերին ավտովարկավորման ծավալներն աճել են 2,8%-ով՝ մինչև 16,1մլրդ դրամ

14.12.2012 11:52
Հայաստանի առևտրային բանկերի կողմից հոկտեմբերին ավտովարկավորման ծավալներն աճել են 2,8%-ով՝ մինչև 16,1մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հոկտեմբերի 30-ի դրությամբ ավտովարկավորման նպատակով հատկացրել են շուրջ 16,1 մլրդ դրամ, ինչը 2,8 տոկոսով ավելի է սեպտեմբերի վերջի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ հոկտեմբերին ավտոմեքենայի ձեռք բերման վարկերը հիմնականում տրամադրվում էին դրամով, ավտովարկավորման ընդհանուր պորտֆելում դրանց բաժնեմասը կազմել է 99,6 տոկոս: Այսպիսով, դրամով տրամադրված ավտովարկերի ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է շուրջ 16 մլրդ դրամ, ինչը սեպտեմբերի ցուցանիշից ավելի է 2,7 տոկոսով:

2012 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև