ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012թ.–ի 3–րդ եռամսյակի արդյունքներով 1.06 մլրդ դոլար է կազմել

14.12.2012 18:27
ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012թ.–ի 3–րդ եռամսյակի արդյունքներով 1.06 մլրդ դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1,06 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի վերջի 1,04 դոլարի դիմաց աճելով 1,9 տոկոսով։

Ինչպես նշվում է  Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում, 2012 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 701,1 մլն դոլարի արտաքին փոխառություններ են ներգրավել: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվել 662,7 մլն դոլար։

Երրորդ եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 22,8 տոկոսը բաժին է ընկել երկարաժամկետ վարկերին, ընդ որում Ռուսաստանին մասնավորապես բաժին է ընկել մուտքերի 40,2 տոկոսը, միջազգային կազմակերպություններին` 27,9 տոկոսը, Մեծ Բրիտանիային` 14,8 տոկոսը, Լյուքսեմբուրգին` 12,7 տոկոսը:

2012 թվականի սեպտեմբերի 30-ին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը (21,5 տոկոս), Լյուքսեմբուրգը (8,8 տոկոս), Նիդեռլանդները (6 տոկոս): Բացի այդ, շուրջ 33,1 տոկոսը ներկայացվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

Հայկական ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրաված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում նվազել է և կազմել է 5,9 տոկոս:

Միաժամանակ արտաքին վարկերի շուրջ 45 տոկոսը բաժին է ընկնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR, ԿԲ պետական պարտատոմսեր) մոտ 5 տարի մարման միջին ժամկետով։

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը կրճատվել է և կազմել ներգրված վարկերի 7,7 տոկոսը։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև