Բրիտանական Financial Times–ը տարվա մարդ է ճանաչել ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիին

14.12.2012 19:20
Բրիտանական Financial Times–ը տարվա մարդ է ճանաչել ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիին

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին  բրիտանական Financial Times–ի վարկածով տարվա մարդ է ճանաչվել, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Դրագին եվրոպական կարգավորիչի ղեկավար է դարձել մեկ տարի առաջ։

Թերթը Դրագիին տարվա մարդ է ճանաչել անցնող տարում եվրագոտու ճգնաժամում ունեցած դերի համար։
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ու Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին  կենսական նշանակություն ունեցող դերակատարում են ունեցել։ Սակայն Դրագին այն գլխավոր հերոսն էր, ով «դրդում էր» կառավարությանն ու կենտրոնական բանկերին սատարել եվրոն փրկելու ուղղությամբ իրականացվող քայլերը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մարիո Դրագին ծնվել է Հռոմում 1947 թվականին։ 2004-2005 թվականներին Goldman Sachs International–ի կառավարող տնօրենն ու փոխնախագահն է եղել Լոնդոնում, 2005 թվականից Իտալիայի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնն է ստանձնել։
Դրագին ուսումնասիրել է էկոնոմիկան, ԱՄՆ–ում թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել, այնուհետև Ֆլորենցիայում աշխատել որպես էկոնոմիկայի ու դրամական քաղաքականության ամբիոնի վարիչ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև