Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,7 մլն

17.12.2012 11:39
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,7 մլն

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,7 մլն՝ մեկ դոլարի դիմաց 406,02 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 8,4 մլն եվրո և ավելի քան 756,1 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 527,05 դրամ և 1 ռուբլու դիմաց դրամ 13,08 միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 105,7 մլն դոլար, շուրջ 13,8 մլն եվրո և շուրջ  94,7 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 407,12 դրամ, 1 եվրոյի դիմաց 528,68 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,27 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, դեկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62,8 մլն դոլար: ($1 -  406,60 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև