2012թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ ԿԲ համակարգով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը 47% աճել է՝ կազմելով 2383 մլրդ դրամ

17.12.2012 14:50
2012թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ ԿԲ համակարգով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը 47% աճել է՝ կազմելով 2383 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2012 թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ տարածքում Կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալը կազմել է շուրջ 105,5 մլրդ դրամ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով  33,8  մլրդ դրամով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հաշվետու ժամանակահատվածում գործարքների միջին օրական քանակը հասել է 15227-ի՝  2011թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազելով 739 գործարքով։

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ, ԿԲ վճարային համակարգերի միջոցով դրամական փոխանցումների միջին օրական ծավալը (բորսային գործունեության հաշվետվությամբ) կազմել է 248,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 42 մլրդ դրամով։

Ընդհանուր առմամբ 2012թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 120,1 մլրդ դրամ, իսկ անկանխիկ գործարքների քանակը՝ 48,7  հազար ($1 – 406,60 դրամ)։—0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև