ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է առաջին քարտային կայքը Հայաստանի բանկային ոլորտում

17.12.2012 18:46
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է առաջին քարտային կայքը Հայաստանի բանկային ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է առաջին քարտային կայքը Հայաստանի բանկային ոլորտում` www.cards.acba.am հասցեով:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, կայքը հնարավորություն է տալիս Բանկի քարտապաններին և քարտային ծառայություններով հետաքրքրվող անձանց ստանալ առավել բազմակողմանի տեղեկատվություն Բանկի քարտային ծառայությունների մասին, ինչպես նաև նոր քարտեր ստանալու համար դիմել online եղանակով:

Ցանկացած այցելու  կարող է բանկային քարտերի հետ կապված իրեն հետաքրքրող հարցը հղել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մասնագետներին, որոնք հասանելի են կայքում գործող Online Chat-ի միջոցով: Կայքում Բանկի Քարտապանները հնարավորություն ունեն Բանկի բանկոմատների ցանկին ծանոթանալուց բացի, նաև նշել իրենց գտնվելու վայրը քարտեզի վրա, որից հետո համակարգը ցույց կտա մոտակա բանկոմատը և դրան հասնելու ամենակարճ ճանապարհը: Կայքում օգտագործվել են նոր լուծումներ, որոնց շնորհիվ ArCa, Visa և MasterCard քարտեր սպասարկող հայաստանյան ցանկացած   ընկերություն կարող է ինքնուրույն տեղադրել թե`  կարճաժամկետ և թե` երկարաժամկետ առաջարկներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի ArCa, Visa և MasterCard քարտապանների համար` անմիջապես հասանելի դարձնելով տվյալ առաջարկը իր թիրախային խմբի համար:

Այսպիսով, Բանկը հնարավորություն է ընձեռում քարտապաններին (ավելի քան 125.000) և ընկերություններին միմյանց հանդիպել ACBA Shopping Zone-ում, որտեղ քարտապանները իրենց հերթին արդեն կարող են ծանոթանալ և օգտվել օրեցօր ընդլայնվող զեղչերից, հատուկ ու թեժ առաջարկներից:

Տեղեկացնենք, որ ACBA Shopping Zone  ծրագրի շրջանակներում, ս.թ. դեկտեմբերի 15-ից գործարկվել է առաջին «Ընթացիկ ակցիան», որի արդյունքում Բանկի քարտապանները կշահեն թվով 25 5-օրյա ուղեգիր դեպի Ծաղկաձոր` 2 անձի համար:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև