Հայաստանում ոսկու գինը նվազել է

17.12.2012 19:16
Հայաստանում ոսկու գինը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը  ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 20506.63 (-2.3), բացթողնման գին` 22289.81 (-2.51), արծաթ` գնման գին` 396.52 (-2.12), բացթողնման գին` 431.00 (-2.3), պլատին` գնման գին` 19507.85 (+340.02), բացթողնման գին` 201204.19 (+369.70), պալադիում` գնման գին` 8356.76 (+106.03), բացթողնման գին` 9083.44 (+116.02): ($1- 407.34 դրամ)—0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև