Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 4.42% է կազմում

17.12.2012 20:18
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 4.42% է կազմում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված  ռեզիդենտ ակտիվների բաժնեմասը 2012 թվականի հոկտեմբերին կազմել է 4.42 տոկոս, ինչը 0.19 տ.կ.–ով պակաս է սեպտեմբերի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, չաշխատող ակտիվների առավելագույն բաժնեմասը բաժին է ընկել առևտրի ոլորտին` մոտ 0.99 տոկոս (սեպտեմբերի համեմատ աճը` 0.05 տ.կ.) և սպառողական վարկերին` 0.71 տոկոս (անկումը` 0.04 տ.կ.)։

Մշակող արդյունաբերությունում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է 0.56 տոկոս (անկումը` 0,37 տ.կ.), շինարարությունում` 0.48 տոկոս (անկումը` 0.01 տ.կ.), գյուղատնտեսությունում` 0.36 տոկոս (անկումը` 0.09 տոկոս) և այլ ոլորտներում` 0.27 տոկոս (աճը` 0.04 տ.կ.)։

Միաժամանակ բացակայում են ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները։ Առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2012 թվականի հոկտեմբերի 30–ին կազմել է 2345.7 մլրդ դրամ։

2012 թվականի հոկտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև