ՌԴ–ում կեղծ փողեր արտադրող խոշոր ցանցը բացահայտելու ժամանակ հայ է ձերբակալվել

18.12.2012 13:16
ՌԴ–ում կեղծ փողեր արտադրող խոշոր ցանցը բացահայտելու ժամանակ հայ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ ՆԳՆ–ն երեքշաբթի հայտարարել է, որ բացահայտել է երկրում կեղծ փողեր արտադրող ամենախոշոր ցանցը, չարագործներն ամսական ավելի քան 40 միլիոն կեղծ թղթադրամ են տպել։

«Առաջին անգամ կանխվել է Եվրամիության կեղծ թղթադրամների պատրաստումը։ Դրանք նախկինում Ռուսաստանի տարածքում չեն պատրաստվել։ Կեղծ թղթադրամների իրացումը գրանցվել է Ռուսաստանի բոլոր դաշնային օկրուգներում, ինչպես նաև Բելառուսում և Ուկրաինայում։ Օպերատիվ տեղեկության համաձայն, փողերի մի մասն ուղղվել է Հյուսիսային Կովկասի ծայրահեղական կազմակերպությունների ֆինանսավորմանը»,– ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հանցավոր խմբավորման անդամները ոստիկանության հորիզոնում են հայտնվել դեռ 2011 թվականի հոկտեմբերին։ Երբ կեղծարարների մասին նյութերը հավաքվել են, քրեական գործ է հարուցվել։

Օպերացիայի առաջին փուլն անցկացվել է այս տարվա հուլիսից մինչև դեկտեմբեր` Դաղստանում։ Այն ժամանակ ավելի քան 3.5 միլիոն ռուբլի կեղծ դրամների հայտնաբերման ժամանակ ձերբակալվել են խմբի հինգ մասնակիցներ։ Զննության ընթացքում առգրավվել է կեղծ թղթադրամի պատրաստման սարքավորում, թղթադրամների պատրաստուկներ, ինչպես նաև մոտ 20 հազար դոլար և 500 հազար ռուբլի կեղծ փող։ Բացի այդ, ոստիկանները ենթադրյալ կեղծարարների մոտ հայտնաբերել են հրազեն։

«Երկրորդ փուլըն անցկացվել է Մոսկվայի մարզում։ «Ստուգողական գնում» միջոցառման արդյունքում 5 հազար ռուբլի անվանական արժեքի հարյուր կեղծ թղթադրամների իրացման ժամանակ ձերբակալվել է մեկ հայ և մեկ դաղստանցի։ ՆԳՆ տեղեկացմամբ, կեղծ փողերի խմբաքանակը ներկրվել է Դաղստանից` հետագայում Ռուսաստանի տարբեր մարզերում իրացնելու նպատակով»,– նշում է գերատեսչությունը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև