ԱՄՆ բորսաներն աճել են բյուջետային բանակցությունների ընթացքի մասին լուրերի ֆոնին

18.12.2012 14:05
ԱՄՆ բորսաներն աճել են բյուջետային բանակցությունների ընթացքի մասին լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ֆոնդային ցուցիչները երկուշաբթի աճել են ամերիկացի քաղաքական գործիչների միջև բյուջետային բանակցությունների ընթացքում լուրերի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է banki.ru–ն։

Արդյունաբերական Dow Jones–ն աճել է 0.76 տոկոսով և կազմել է 13 235.39 կետ։ Բարձր տեխնոլոգիական Nasdaq–ն ավելացրել է 1.32 տոկոսով և հասել 3 010.60 կետի։ S&P 500 ընդարձակ շուկայի ցուցիչն ավելացել է 1.19 տոկոսով` հասնելով մինչև 1 430.36 կետի։

Շուկայի մասնակիցներին ուշադրության կենտրոնում նախկինի պես բանակցություններն են այն մասին, թե ինչպես ԱՄՆ–ն կարող է հաջորդ տարվանից խուսափել բյուջեի ավտոմատ սեկվեստրից։ Երբ նախորդ հանգստյան օրերին հանրապետականները հայտարարեցին վարչակազմի որոշ առաջարկներին ընդառաջ գնալու պատրաստակամության մասին, երկուշաբթի կայացավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հետ։

Հանրապետականները համաձայնել են հանել միլիոնատերերի համար հարկային արտոնությունները, ինչը կողմերի տարաձայնություններն առաջացնող գլխավոր կետն էր, սակայն Օբաման հայտարարել է, որ մտադիր է հասնել իր կողմից առաջարկվող քայլերի ամբողջական իրականացմանը։

Ֆոնդային շուկայի թրենդն «անկասկած հեռանկարային է, սակայն դեռ կան որոշ մտավախություններ` կապված «ֆիսկալային փլուզման» հետ»,– կարծում է Tuttle Wealth Management LLC–ի ներդրումների տնօրեն Մեթյու Թաթլը։ «Այնպիսի տպավորություն է, որ շուկան գործարք է ակնկալում մինչև տարեվերջ կամ էլ հաջորդ տարվա սկզբին»,– ասել է նա MarketWatch–ին։

Ներդրողներն անտեսել են կանխատեսվածից ավելի վատ վիճակագրական տվյալները։ Empire State Manufacturing ինդեքսը, որն իջնում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ, դեկտեմբերին նվազել է մինչև մինուս 1.8 կետ` նոյեմբերի մինուս 5.22 կետի դիմաց։ Միաժամանակ, վերլուծաբանները սպասում էին, որ այդ ցուցանիշը կհասնի մինչև մինուս մեկ կետի։

Ներդրողներին ուրախացրել են Ճապոնիայից ստացված լուրերը. նոր վարչապետ կդառնա ԱԴԿ առաջնորդ Սինձո Աբեն, ով տնտեսական խթանման ԿԲ ակտիվ գործողությունների կողմնակից է։ Այսպիսով, շուկաներն արդեն հինգշաբթի` կարգավորիչի նիստի օրը,  սպասում են Ճապոնիայի բանկի ակտիվների հետգնման ծրագրի ընդլայնմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև