Հայաստանի կառավարության պարտքը բանկերին հոկտեմբերի վերջի դրությամբ 161.3 մլրդ դրամ է կազմել

18.12.2012 14:31
Հայաստանի կառավարության պարտքը բանկերին հոկտեմբերի վերջի դրությամբ 161.3 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության պարտքն առևտրային բանկերին 2012 թվականի հոկտեմբերի 30–ին կազմել է 161.3 մլրդ դրամ` սեպտեմբերի համեմատ ավելանալով 3.5 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, կառավարության զուտ պարտավորություններն առևտրային բանկերի նկատմամբ կազմել են 82.3 մլրդ դրամ` սեպտեմբերի 70.6 մլրդ դրամի դիմաց (աճը` մոտ 16,5%)։

Միաժամանակ, ԿԲ տվյալներով, առևտրային բանկերի պարտավորությունները կառավարության առջև հոկտեմբերին կազմել են 78.9 մլրդ դրամ` այս տարվա սեպտեմբերի համեմատ կրճատվելով 7.2 տոկոսով։

Միաժամանակ, Հայաստանի ԿԲ–ի նկատմամբ առևտրային բանկերի պահանջը հոկտեմբերին կազմել է 271.7 դրամ` սեպտեմբերի համեմատ աճելով 4.6 տոկոսով։

ԿԲ–ի նկատմամբ առևտրային բանկերի զուտ պահանջները հոկտեմբերին կազմել են 142.7 մլրդ դրամ։ Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ԿԲ–ի նկատմամբ առևտրային բանկերի պարտավորությունների 0.7–տոկոսանոց աճ է գրանցվել` մինչև 128.9 մլրդ դրամ։

2012 թվականի հոկտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև