Morgan Stanley–ը մի քանի միլիոն դոլար տուգանք պետք է վճարի Facebook–ի IPO–ն անցկացնելուց առաջ կատարած սխալների համար

18.12.2012 15:41
Morgan Stanley–ը մի քանի միլիոն դոլար տուգանք պետք է վճարի Facebook–ի IPO–ն անցկացնելուց առաջ կատարած սխալների համար

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Morgan Stanley ներդրումային բանկը Մասաչուսեթս նահանգի ֆինանսական կարգավորիչների կողմից տուգանվել է 5 միլիոն դոլարով` Facebook սոցիալական ցանցի IPO–ն անցկացնելուց առաջ կատարած սխալ գործողությունների համար։

Այդ մասին հայտնում է Банки.ру պորտալը` հղում անելով BBC News–ին։ Իսկ բանկում ոչ հաստատել, ոչ էլ հերքել են կարգավորիչների մեղադրանքները։

Կարգավորիչները համարում են, որ սոցցանցի բաժնետոմսերի տեղաբաշխման կազմակերպիչներից մեկը հանդիսացող բանկը վերլուծաբանների շրջանում ոչ կոռեկտ տեղեկատվություն է տարածել Facebook–ի ֆինանսական ցուցանիշների մասին։ Մասնավորապես, այն կանխատեսումը, որ Facebook–ի հասույթը կարող է կանխատեսվածից ցածր լինել, ոչ բոլոր ներդրողների կողմից են ստացել։

Աշխարհի խոշորագույն սոցցանցի IPO–ն, որը տեղի է ունեցել այս տարվա մայիսին, հիասթափեցրել է ներդրողներին, քանի որ համարյա մեկ ամսվա ընթացքում Facebook–ի արժեթղթերը մեկ երրորդով ընկել են։ Բաժնետոմսերի արժեքի նվազման պատճառներից են նշում Nasdaq բորսայում տեղ գտած խափանումները, որի պատճառով սոցցանցի բաժնետոմսերը սկսել են սակարկել դանդաղման հետ, ինչպես նաև Morgan Stanley–ն, որը Facebook–ի արժեթղթերի գնի անկման կանխատեսումը փոխանցել է միայն ընտրված գործընկերներին։

Հոկտեմբերի վերջին Facebook IPO–ի անդերռայթերներից մեկը` Citigroup բանկը, տուգանվել է 2 մլն դոլարով։ Տուգանքի նպատակը գաղտնի տեղեկության արտահոսքն է եղել Facebook–ի բաժնետոմսերի առուվաճառքից առաջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև