Հայաստանի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված գործարքների ծավալը հոկտեմբերին կազմել է 6,1 մլրդ դրամ

18.12.2012 16:57
Հայաստանի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված գործարքների ծավալը հոկտեմբերին կազմել է 6,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի բոլոր տեսակների միջոցով արտերկրում իրականացված գործարքների համախառն ծավալը 2012թ.–ի հոկտեմբերին կազմել է 6,1 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Գործարքների քանակը կազմել է 112,9 հազար։

Միաժամանակ քարտերի օգնությամբ անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 4,3 մլրդ դրամ, ինչը 3,6 տոկոսով պակաս է ընթացիկ տարվա սեպտեմբերի ցուցանիշից։

Արտերկրում պլաստիկ քարտերի միջոցով կանխիկացման ծավալը հոկտեմբերին կազմել է 1,8 մլրդ դրամ` 2012թ.–ի սեպտեմբերի 1,7 մլրդ դրամի դիմաց (2,8% աճ)։

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ, հաճախորդներին պլաստիկ քարտերի հատկացում և սպասարկում է իրականացրել ՀՀ տարածքում գործող  21 առևտրային բանկ։ Միաժամանակ 19 առևտրային բանկեր մասնակցում են ArCa միասնական վճարային համակարգին ($1 – 407,34 դրամ է)։ —0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև