NASDAQ OMX Արմենիան մտադիր է թղթակցային հարաբերություններ հաստատել միջազգային դեպոզիտարների հետ

18.12.2012 19:29
NASDAQ OMX Արմենիան մտադիր է թղթակցային հարաբերություններ հաստատել միջազգային դեպոզիտարների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան մտադիր է թղթակցային հարաբերություններ հաստատել միջազգային դեպոզիտարների հետ 2013թ. առաջին կեսին, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Նրա խոսքերով` դա թույլ կտա Հայաստանի ներդրողներին ներդրումներ կատարել արտասահմանյան ընկերությունների արժեթղթերում, իսկ արտասահմանցի ներդրողներին` հայկական արժեթղթերում։

«Այժմ, իհարկե, մեխանիզմը կա, սակայն այն բացարձակապես պիտանի չէ օգտագործման` արտասահմանյան ինստիտուցիոնալ ներդրողների տեսանկյունից, քանի որ տվյալ ներդրողի կողմից Կենտրոնական դեպոզիտարիայում կամ ենթադեպոզիտարիաներում հաշվի բացում է ենթադրում, ինչն ավելի բարդ է նրանց համար, կամ բանկերում, ինչը նույնպես որևէ կերպ չի հեշտացնում իրավիճակը»,- ասաց նա։

Նա պարզաբանեց, որ ինստիտուցիոնալ ներդրողների համար հաշիվ բացելու ընթացակարգն ինքնին շատ ծանր է և ներդրումային ռիսկերի, ներդրման օբյեկտի, ընկերության գործունեության բազմակողմանի հետազոտության, դրա ֆինանսական իրավիճակի ստուգում և շուկայի դրության, երկրի ռիսկերի գնահատական է ենթադրում։

«Այդ պատճառով մենք այժմ միջազգային կենտրոնական դեպոզիտարիաների հետ քննարկում ենք նոր սխեմա, և ենթադրաբար հաջորդ տարվա առաջին կիսամյակում թղթակցային հարաբերությունների հաստատման գործընթացը կավարտվի»,- եզրափակեց նա։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:

2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև