Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for December 19th, 2012

    Խնայբանկը գնում է «Яндекс.Деньги» էլեկտրոնային վճարային համակարգը

    Wednesday, December 19th, 2012

    Ռուսական Խնայբանկը հայտարարել է, որ «Յանդեքս» ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել «Яндекс.Деньги» նախագիծը գնելու վերաբերյալ, հաղորդում է РБК–ն։ Ինչպես հայտնել է բանկի վարչության ղեկավար և նախագահ Գերման Գրեֆը, բանկը գնում է «Яндекс.Деньги»–ի 75 տոկոսը (մինուս 1 ռուբլի) համարյա 60 մլն դոլարով։

    Հայաստանում դեկտեմբերի 19-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 405.75 դրամ է կազմել

    Wednesday, December 19th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 19–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 405.75 դրամ է կազմել:

    Հայաստանի սպառողների վստահության ինդեքսը 4–րդ եռամսյակում կազմել է 44.3

    Wednesday, December 19th, 2012

    Հայաստանի սպառողների վստահության ինդեքսը չորրորդ եռամսյակում, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 0.2%-ով և կազմել է 44.3, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 19–ին 406.50 դրամ է կազմել

    Wednesday, December 19th, 2012

    Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը դեկտեմբերի 19–ի արդյունքներով դեկտեմբերի 18–ի ցուցանիշի համեմատ նվազել է 0.092 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406.50 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը հեռանում է ընկերությունից

    Wednesday, December 19th, 2012

    «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն որոշել է հեռանալ ընկերությունից` կողմերի համաձայնությամբ, տեղեկացնում է telecom.arka.am պորտալը` հղում անելով «ԱրմենՏել» ընկերությանը։

    «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն երկարաձգել է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի «Առանց չնվազող մնացորդի» ակցիան

    Wednesday, December 19th, 2012

    «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն երկարաձգել է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի «Առանց չնվազող մնացորդի» ակցիան, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։

    ՀՀ ֆինանսների նախարարությունը հետ է գնել 750 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր

    Wednesday, December 19th, 2012

    ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով հետ է գնել պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը։

    ԿԲ–ի նկատմամբ ՀՀ կառավարության զուտ պահանջները հոկտեմբերին կազմել են 8,7 մլրդ դրամ

    Wednesday, December 19th, 2012

    Կենտրոնական բանկի նկատմամբ ՀՀ կառավարության զուտ պահանջները հոկտեմբերին կազմել են 88,7 մլրդ դրամ` սեպտեմբերի համեմատ կրճատվելով 2,1 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

    «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ԱՊՊԱ կտրոններ ձեռք բերողները կարող են անվճար VISA Classic քարտեր ստանալ

    Wednesday, December 19th, 2012

    Դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 15-ը բոլոր նրանք, ովքեր Առէկսիմբանկում ձեռք կբերեն ապահովագրության ԱՊՊԱ կտրոններ, բանկի կողմից կստանան նվեր՝ VISA Classic միջազգային վճարային քարտեր, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։