«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ԱՊՊԱ կտրոններ ձեռք բերողները կարող են անվճար VISA Classic քարտեր ստանալ

19.12.2012 10:26
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ԱՊՊԱ կտրոններ ձեռք բերողները կարող են անվճար VISA Classic քարտեր ստանալ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 15-ը բոլոր նրանք, ովքեր Առէկսիմբանկում ձեռք կբերեն ապահովագրության ԱՊՊԱ կտրոններ, բանկի կողմից կստանան նվեր՝ VISA Classic միջազգային վճարային քարտեր, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Քարտերը  տրվում են անվճար, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Առէկսիմբանկում հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն և ստանալ Հայաստանի առաջատար «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ կտրոններ:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկի» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև