19.12.2012 11:59
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նկատմամբ ՀՀ կառավարության զուտ պահանջները հոկտեմբերին կազմել են 88,7 մլրդ դրամ` սեպտեմբերի համեմատ կրճատվելով 2,1 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։
ԿԲ տվյալների համաձայն` ԿԲ–ում կառավարության համախառն հաշիվներն ու ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 102,2 մլրդ դրամ`սեպտեմբերին գրանցված 104,2 մլրդ դրամի դիմաց։ Միաժամանակ դրամով հաշիվները և ավանդները կազմել են շուրջ 99 մլրդ դրամ, իսկ արտարժույթով` շուրջ 2,6 մլրդ դրամ։
Միաժամանակ կառավարության նկատմամբ ԿԲ համախառն պահանջները հոկտեմբերին կազմել են 13,4 մլրդ դրամ` նախորդ ամսվա 13,5 մլրդ դրամի դիմաց։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: