ՀՀ ֆինանսների նախարարությունը հետ է գնել 750 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր

19.12.2012 14:06
ՀՀ ֆինանսների նախարարությունը հետ է գնել 750 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով հետ է գնել պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, հետ են գնվել AMGB20072283 թողարկման պարտատոմսերը։

Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ:

Հետգնման ներկայացված ծավալը՝ 2 041 267 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 586 374 528 դրամ: ($1 – 407,42 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև