«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն երկարաձգել է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի «Առանց չնվազող մնացորդի» ակցիան

19.12.2012 17:57
«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն երկարաձգել է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի «Առանց չնվազող մնացորդի» ակցիան

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն երկարաձգել է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի «Առանց չնվազող մնացորդի» ակցիան, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։

«Հաշվի առնելով «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտերի հանդեպ առաջացած բնակչության լայն արձագանքը` «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն որոշել է երկարաձգել «Առանց չնվազող մնացորդի» ակցիան և 2013 թ. հունվարի 1-ից մինչև 2013 թ. հունիսի 30-ը BOOM ENERGY VISA քարտատեսակի համար չնվազող մնացորդ չգանձել: Այսպիսով, Բանկը հնարավորություն է տալիս տվյալ ժամանակահատվածում ևս ձեռք բերել «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտը 5000 ՀՀ դրամով` որպես քարտի տարեկան սպասարկման վճար` առանց 4,000 ՀՀ դրամ չնվազող մնացորդի»,– նշված է հաղորդագրության մեջ:

«2012 թվականի սեպտեմբերի 3-ից «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն իր հաճախորդներին ներկայացրեց միանգամայն  նոր քարտային պրոդուկտ` «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտ, որն էապես տարբերվում է Բանկում և ընդհանուր առմամբ Հայաստանում  գործող այլ քարտատեսակներից իր ընձեռած հնարավորություններով: Հիշեցնեմ, որ այս քարտը հնարավորություն է ընձեռում քարտապաններին  անվճար մտնել Երևանյան շուրջ 10 դիսկո, կարաոկե և ժամանցի ակումբներ, 6 կարաոկե ակումբներում քարտապանները ստանում են 2 անվճար երգի հնարավորություն, իսկ մեկ ակումբում քարտապանները ստանում են անվճար հյուրասիրություն: Բացի այդ, Երևանյան ավելի քան 20 ակումբներում, ռեստորաններում և ժամանցի այլ վայրերում քարտապաները կարող են  ստանալ մինչև 10% զեղչ: Լինելով VISA classic միջազգային քարտ` այն հնարավորություն է տալիս գնումներ կատարել ինտերնետում` ebay, amazon և այլ ինտերնետ խանութներում, ինչպես նաև` ամբողջ աշխարհում:

ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC քարտը հնարավորություն է տալիս օգտվել Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցից` ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում անկանխիկ գնումներ կատարելիս: Ընձեռած նման առավելությունների շնորհիվ` քարտն առավել շատ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդության շրջանում, ինչպես մենք նախատեսել էինք: Առաջիկայում նախատեսում ենք համագործակցել նաև թատրոնների և այլ մշակութային կենտրոնների հետ, որոնք տվյալ քարտի քարտապաններին կտրամադրեն մի շարք առավելություններ ևս, օրինակ` 1 տոմս գնելիս ստանալ 1-ն անվճար և այլ նմանատիպ հետաքրքիր հնարավորություններ»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank-.-ը՝ 89.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 10,05 տոկոս մասնաբաժնով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև