«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը հեռանում է ընկերությունից

19.12.2012 17:59
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը հեռանում է ընկերությունից

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն որոշել է հեռանալ ընկերությունից` կողմերի համաձայնությամբ, տեղեկացնում է  telecom.arka.am պորտալը` հղում անելով «ԱրմենՏել» ընկերությանը։

«Իգոր Կլիմկոն որոշել է հեռանալ ընկերությունից` կողմերի համաձայնությամբ։ Որոշմանը կողմ է եղել Վիմպելկոմ ԼՏԴ–ի մենեջմենթը։ Որևէ երրորդ կողմ չի ազդել Կլիմկոյի հեռանալու վրա»,– «Վիմպելկոմի» ներկայացուցիչ Արտյոմ Մինաևի խոսքն է մեջբերել ընկերության մամուլի ծառայությունը։

Կլիմկոն «Արմենտել» ընկերության գլխավոր տնօրեն էր նշանակվել 2010 թվականի ապրիլին։ Մինչ այդ նա ղեկավարում էր ռուսական օպերատորի մեկ այլ «դուստր» ընկերություն` «Տակոմ» ԲԲԸ–ն։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև