Հայաստանի սպառողների վստահության ինդեքսը 4–րդ եռամսյակում կազմել է 44.3

19.12.2012 19:53
Հայաստանի սպառողների վստահության ինդեքսը 4–րդ եռամսյակում կազմել է 44.3

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների վստահության ինդեքսը չորրորդ եռամսյակում, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 0.2%-ով և կազմել է  44.3, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ 2012 թ.-ի երրորդ  եռամսյակի համեմատ սպառողների վստահության ինդեքսը նվազել է 4.6 տոկոսով:

Ընթացիկ պայմանների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում, 2011 թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ, կրճատվել է 1.1 տոկոսով` կազմելով 39.4: Ընթացիկ պայմանների ինդեքսներից զգալի աճել են միայն եկամուտների փոփոխությունները գնահատող ինդեքսը (1,4%)։

Մնացած ինդեքսներով անկում է գրանցվել։ Մասնավորապես, չորրորդ եռամսյակում տնային տնտեսությունների խոշոր գնումներ իրականացնելու փաստի ինդեքսը 2011 թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 3.2 տոկոսով մինչև 50.2, իսկ գործող տնտեսական պայմանների գնահատականի ինդեքսը` 0.8 տոկոսով` մինչև 26.5։

Ըստ տեղեկատվության, ապագա պայմանների ինդեքսը 2012 թվականի չորրորդ եռամսյակում 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 1.3 տոկոսով և կազմել է 49.3։

Այս աճը պայմանավորված է հաջորդ եռամսյակում տնային տնտեսությունների խոշոր գնումների ակնկալումները գնահատող ինդեքսի ավելացումով։ Նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ տվյալ ինդեքսն աճել է 6.7 տոկոսով և կազմել է 57.4։

Սակայն մյուս երկու ինդեքսներով անկում է գրանցվել։ Այսպես, եկամուտների մակարդակի փոփոխության նկատմամբ սպասումների գնահատականի ինդեքսը կրճատվել է 2 տոկոսով, իսկ ընտանեկան զբաղվածության փոփոխության սպասումների գնահատականի ինդեքսը կրճատվել է 1.7 տոկոսով։

Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:

2005թ.-ի սկզբից ՀՀ ԿԲ-ն ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ է անցկացնում՝ նախորդ ժամանակաշրջանի համեմատ ներկա տնտեսական իրավիճակի փոփոխությունների, ուսումնասիրվող սուբյեկտների տնտեսական ակնկալիքների գնահատման նպատակով՝ տնտեսական ինդեքսների հաշվարկի և հրապարակման հարցումների արդյունքների հիման վրա: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև