Խնայբանկը գնում է «Яндекс.Деньги» էլեկտրոնային վճարային համակարգը

19.12.2012 20:56
Խնայբանկը գնում է «Яндекс.Деньги» էլեկտրոնային վճարային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական Խնայբանկը հայտարարել է, որ «Յանդեքս» ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել «Яндекс.Деньги» նախագիծը գնելու վերաբերյալ, հաղորդում է  РБК–ն։ Ինչպես հայտնել է բանկի վարչության ղեկավար և նախագահ Գերման Գրեֆը, բանկը գնում է «Яндекс.Деньги»–ի 75 տոկոսը (մինուս 1 ռուբլի) համարյա 60 մլն դոլարով։

«Յանդեքս» ինտերնետ– ընկերությունում РБК–ին չեն մեկնաբանել առաջիկա գործարքը։ Ներկայում Խնայբանկը զարգացնում է երկու առցանց նախագիծ` մասնավոր անձանց համար` «Сбербанк Онл@йн» (բանկերի ծառայությունների հասանելիություն Ինտերնետի միջոցով) և կորպորատիվ հաճախորդների համար` «Сбербанк Бизнес Онл@йн» (հաշվի հեռակառավարում)։

2012 թվականի մարտին ԶԼՄ–ները հայտնել էին, որ բանկերի հետ «Яндекс.Деньги»–ի բանակցությունները ձգձգվում են, և ընկերությունը մտածում է սեփական ոչ բանկային առևտրային կազմակերպություն (ՈԱԿ) ստեղծելու մասին։ Ռուսաստանի օրենսդրությունն արգելում է էլեկտրոնային փողերի այնպիսի օպերատորներին, ինչպես WebMoney–ն կամ «Яндекс.Деньги»–ն, սեփական էլեկտրոնային արժույթ թողարկել, և դրանք ստիպված են լինում փնտրել գործընկեր բանկեր, ստեղծել սեփական առևտրային կառույց կամ ՈԱԿ գրանցել։

«Պետք է հիմա կողմնորոշվել, քանի որ «Ազգային վճարային համակարգի մասին» օրենքով գործընկեր բանկ ընտրելու կամ ՈԱԿ ստեղծելու համար առկա էլեկտրոնային միջոցների օպերատորներն ունեն ընդամենը 15 ամիս, որոնցից վեցն արդեն անցել է»,– նշել էր Միկրոֆինանսային շուկայի մասնակիցների ազգային ասոցիացիայի նախագահ Միխայիլ Մամուտան։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև