Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը ծրագրում է 2013 թվականի վերջին 4.6 մլն դոլարի շահույթ ստանալ

20.12.2012 13:31
Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը ծրագրում է 2013 թվականի վերջին 4.6 մլն դոլարի շահույթ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն մտադիր է 2013 թվականի ավարտին 4.6 մլն դոլարի շահույթ ունենալ հարկումից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, մինչև 2013 թվականի ավարտը բանկը մտադիր է ներգրավված միջոցների ծավալը հասցնել մինչև 114.3 մլրդ դրամի, իսկ բանկի ընդհանուր ակտիվները` մինչև 137.9 մլրդ դրամի, միաժամանակ բանկի վարկային պորտֆելը կարող է կազմել 105.2 մլրդ դրամ։

«Եկամտաբեր ակտիվների ավելացումը թույլ կտա բանկին 2013 թվականի վերջին շուրջ 4.6 մլն դոլարի շահույթ ստանալ հարկումից, ինչը ենթադրում է ակտիվների և կապիտալի շահութաբերության ցուցանիշների ապահովում` միջինբանկային ակտիվների սահմաններում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը մինչև 2012 թվականի ավարտը մտադիր է ներգրավված միջոցների ծավալը տարեսկզբի համեմատ ավելացնել 21 տոկոսով։

Բացի այդ, մինչև տարեվերջ բանկը ծրագրում է 21.6 տոկոսով ավելացնել ընդհանուր ակտիվները, միաժամանակ վարկային պորտֆելը կաճի 20.5 տոկոսով։ Եկամտաբեր ակտիվների ավելացումը թույլ կտա բանկին մինչև տարեվերջ հարկումից ստանալ շուրջ 4 մլն դոլար։

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկի» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը։-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև