ՀՀ ԿԲ–ն 1 մլրդ 310 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

20.12.2012 17:13
ՀՀ ԿԲ–ն  1 մլրդ 310 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել պետական  ուղենշային երկարաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, 10 տարի մարման ժամկետով տեղաբաշխվել են AMGB10172218 թողարկման պարտատոմսեր։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 970 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 740 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 230 մլն դրամ:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.9953 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.9999 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 137 140 658 դրամ: ($1 – 406,50 դրամ)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև