ՀՀ տնտեսական ակտիվության աճը IV եռամսյակում 107.1% է կազմել. ԿԲ

20.12.2012 17:28
ՀՀ տնտեսական ակտիվության աճը IV եռամսյակում 107.1% է կազմել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը (ՏԱԻ) 2012 թվականի չորրորդ եռամսյակում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, աճել է և կազմել է 107.1 տոկոս, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, նախորդ եռամսյակի համեմատ, այս ցուցանիշն ավելացել է մինչև 106.6 տոկոս։

Հաղորդագրության համաձայն, չորրորդ եռամսյակում Հայաստանում ակտիվության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է շինարարության ոլորտում (113.3%), իսկ արդյունաբերության ոլորտի անկումը կազմել է 5.9 տոկոս։

Բացի այդ, ԿԲ–ի համաձայն, 2011թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ, հաշվետու ժամանակահատվածի բիզնես-միջավայրի ինդեքսը (ԲՄԻ) կրճատվել է 1.7 տոկոսով` կազմելով 98.3 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է շինարարության (5,7%) և ծառայությունների (2,8%) ցուցանիշների նվազմամբ։Միաժամանակ, բիզնես–միջավայրը բարելավվել է առևտրի ոլորտում (101,9%), ինչն ուղեկցվել է տնտեսական ակտիվության աճով։ Միաժամանակ, կրճատվել է գործարար ակտիվության փաստացի ինդեքսը, ինչպես նաև սպասման ենթաինդեքսները (97, 6% և 98,8%)։

Տնտեսական ակտիվության ինդեքսը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով։

Գործարար միջավայրի ինդեքսը հաշվարկվում է ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով:

2005թ.-ի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Հարցումների նպատակն է գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել և հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև