Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նոյեմբերին աճել է 5,5%–ով

20.12.2012 18:54
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նոյեմբերին աճել է 5,5%–ով

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը ընթացիկ տարվա նոյեմբերին, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ,  աճել է 5,5 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 6,7 տոկոսով տնտեսական ակտիվության անկում է գրանցվել։

Սպառողական գների աճը նոյեմբերին, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3,6 տոկոս, իսկ Հայաստանի արդյունաբերական արտադրանք արտադրողների գները հաշվետու ժամանակահատվածում բարձրացել են 12,4 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում 107,1 մլրդ դրամի չափով արդյունաբերական արտադրանք է արտադրվել, ինչը 2,9 տոկոսով ավել է 2011թ.–ի նոյեմբերի ցուցանիշից։

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 527,6 մլն դոլար` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,5 տոկոսով։

Բյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2012թ.–ին նախատեսված է 4,2 տոկոսի չափով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև