Վերանորոգումից հետո Տաշիրում բացվել է Արդշինինվեստբանկի մասնաճյուղը

20.12.2012 19:21
Վերանորոգումից հետո Տաշիրում բացվել է Արդշինինվեստբանկի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Տաշիր մասնաճյուղը այսուհետ իր գործունեությունը կծավալի նոր վերանորոգված հարմարավետ տարածքում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ տարածք, որը թե իր դիրքով, թե ժամանակակից ներքին և արտաքին հարդարմամբ բավարարելու է հաճախորդների բարեկիրթ սպասարկման այսօրվա պահանջները:

2012թ. դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ մասնաճյուղի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը բանկի և Լոռու մարզային ղեկավարության մասնակցությամբ: Շնորհավորելով Տաշիր մասնաճյուղի հաճախորդներին և անձնակազմին նոր մասնաճյուղի բացման, ինչպես նաև գալիք տոների կապակցությամբ` բանկի վարչության նախագահի տեղակալ - մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գևորգյանը նշեց, որ Տաշիր մասնաճյուղի բացումը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի իրագործման մեկնարկն է։

Նա նշել է, որ և հետագայում բանկի բոլոր մասնաճյուղերը կարդիականացվեն և տեխնիկապես կվերազինվեն, ինչը հաճախորդների համար կստեղծի առավել հարմարավետ և արդիական սպասարկման միջավայր:

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Բանկը 2013-2015 թվականների ընթացքում իր մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի արդյունքում ունենալու է լիովին վերանորոգված, բանկի կողմից ընդունված չափորոշիչներին համապատասխանող մասնաճյուղային ցանց:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: ($1- 405,52 դրամ է). -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև