Հայաստանում դեկտեմբերի 20-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 405,75 դրամ է կազմել

20.12.2012 19:24
Հայաստանում դեկտեմբերի 20-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 405,75 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 20–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 404,8 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 7,9 մլն դոլարի (մոտ 3,1 մլրդ դրամ) 34  գործարք: Միաժամանակ դեկտեմբերի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:

Դեկտեմբերի 20-ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 406.52 դրամ, 1 եվրոն՝ 536.62 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև