Առէկսիմբանկը AVERS և COINSTAR MONEY TRANSFER համակարգերով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլատվություն է ստացել

21.12.2012 10:28
Առէկսիմբանկը AVERS և COINSTAR MONEY TRANSFER համակարգերով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլատվություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ կողմից ստացել է AVERS (Ուկրաինա) և COINSTAR MONEY TRANSFER (Անգլիա) համակարգերով միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու թույլատվություն, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրո արժույթներով ինչպես ԱՊՀ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներ:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «CONTACT», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM» և «BLIZKO» համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ»  անվանական փոխանցումներ` Ռուսաստանից դեպի Հայաստան :

2012թ.–ի ընթացքում գրանցվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների տարբեր վճարային համակարգերով իրականացվող փոխանցումների ծավալի զգալի աճ: 2011թ. համեմատությամբ այն կազմել է մոտ 42% և 11,736.063 ԱՄՆ դոլարից դարձել 16,634.878 ԱՄՆ դոլար: 2012թ.

Տասը ամիսների կտրվածքով  աճել է նաև համակարգերով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը և 2011թ. 18,950 -ից 2012թ. դարձել 27,006, իսկ փոխանցումների ընդհանուր քանակը կազմում է 38,429 նախորդ տարվա 28235-ի դիմաց:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկի» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25