ԶԵԱԲ–ը 40 մլն դոլար կներգրավի HSBC–ից` մասնակից պետությունների ֆինանսական հատվածի ծրագրերի համար

21.12.2012 20:33
ԶԵԱԲ–ը 40 մլն դոլար կներգրավի HSBC–ից` մասնակից պետությունների ֆինանսական հատվածի ծրագրերի համար

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) համաձայնագիր է ստորագրել HSBC Bank plc–ի հետ` 40 մլն դոլարի չափով վարկ ներգրավելու մասին, տեղեկացրել է բանկի մամուլի ծառայությունը, հաղորդում է Փրայմը։

«Միջոցները հատկացվել են նպատակային վարկային գծերի ֆինանսավորման համար, որոնք բանկի կողմից բացվում են իր մասնակից պետությունների ֆինանսական ինստիտուտների կողմից` փոքր և միջին բիզնեսի աջակցման, միկրոֆինանսավորման և էներգիայի խնայողության ծրագրերի, ինչպես նաև ագրոաարդյունաբերաական հատվածի նախագծերի շրջանակներում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև