ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ–ի բյուջեի տարաձայնությունների հիման վրա

24.12.2012 11:37
ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ–ի բյուջեի տարաձայնությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները դեկտեմբերի 24-ին առքուվաճառքներն աճով են բացել` բյուջեի և հարկային հարցերի վերաբերյալ ԱՄՆ–ի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունները լուծելու ակնկալիքով, վկայում են բորսայի  տվյալները։

Հարավկորեական KOSPI-ին աճել է 0,06 տոկոսով՝ կազմելով 1981,62 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքների սկզբին աճել է 0,38 տոկոսով՝ հասնելով  4640,1 կետի: Տոկիոյի ֆոնդային բորսայում երկուշաբթի առքուվաճառքներ չեն անցկացվում` Ճապոնիայի պետական տոների հետ կապված։

Ուրբաթ գիշերը ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները որոշեց քվեարկություն անցկացնել հանրապետականներին առաջարկած սեկվեստրը կանխելու միջոցների փաթեթի վերաբերյալ` ձայների անբավարարության հետ կապված։ Ավելի վաղ հանրապետականները հայտնել են, որ խմբակցությունը հեշտությամբ կկարողանա հավաքել ձայների անհրաժեշտ քանակը միջոցների ողջ փաթեթի ընդունման համար։ Միաժամանակ երկրի նախագահ դեմոկրատ Բարաք Օբաման հայտնել է, որ չի աջակցի հանրապետականների ծրագիրը` միակ ճիշտ տարբերակը համարելով սեկվեստրը կանխելու իր ծրագիրը։
KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից, հաղորդում է Փրայմը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև