Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,7 մլն

24.12.2012 12:11
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,7 մլն

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,7 մլն՝ մեկ դոլարի դիմաց 405,69 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 9,8 մլն եվրո և ավելի քան 832,3 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 533,63 դրամ և 1 ռուբլու դիմաց դրամ 13,06  միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 121,9 մլն դոլար, շուրջ 9,5 մլն եվրո և շուրջ  138,4 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 406,8 դրամ, 1 եվրոյի դիմաց 536,91 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,26  դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, դեկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46,9 մլն դոլար: ($1 -  404,75 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև