Հայաստանում ոսկու գինը նվազել է

24.12.2012 16:45
Հայաստանում ոսկու գինը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը  ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 20037.23  (-469.4), բացթողնման գին` 21779.60  (-510.21), արծաթ` գնման գին` 375.72 (-20.8), բացթողնման գին` 408.39 (-22.61), պլատին` գնման գին` 18998.32 (-509.53), բացթողնման գին` 20650.35  (-553.84), պալադիում` գնման գին` 8262.89 (-93.87), բացթողնման գին` 8981.40 (-102.04): ($1- 404.75 դրամ)—0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև